Հրապարակվեց: Чт, Апр 11, 2019
...

Թրամփը Նեթանյահուին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Տարածել
Tags

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Թրամփը վստահ չի եղել, որ Նեթանյահուն հաղթել է, բայց այնուամենայնիվ որոշել է շնորհավորել նրան:

«Կցանկանայի շնորհավորել Բիբի Նեթանյահուին: Կարծես թե, նա հաղթանակ է տարել այս մրցապայքարում: Գուցե փոքր-ինչ վաղ է, սակայն ես լսել եմ, որ նա հաղթել է», — ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է Իսրայելի խորհրդարանական ընտրություններում:

Մեկնաբանություններ