Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Թրամփը մեկնում է Լոնդոն

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է Մեծ Բրիտանիա իր պետական այցը: BBC-ն հայտնում է, որ Լոնդոնի ժամանակով առավոտյան 9-ին  Air Force One օդանավը վայրէջք կկատարի Սթանսթեդ օդանավակայանում:

ԱՄՆ նախագահ Թրամփը Բրիտանիա է գալիս եռօրյա պետական այցով, ընդ որում՝ նրա հետ կլինի գրեթե ամբողջ ընտանիքը: Սպասվում է որ այսօր Բուքինգեմյան պալատում Թրամփին կընդունի Եղիսաբեթ II-ը, տեղի կունենան հանդիպումներ արքայազն Չարլզի եւ Քորնուոլի դքսուհի Կամիլայի, Քեմբրիջի դքսի եւ դքսուհու, ինչպես նաեւ արքայազն Հարրիի հետ:

Բացի թագավորական ընտանիքի անդամներից, Թրամփին են սպասում հազարավոր ցուցարարներ, որոնք դժգոհ են Լոնդոնում նրա ներկայությունից: YouGov սոցիոլոգիական ընկերությունը պարզել է, որ լոնդոնցիների 54 տոկոսը դեմ է Լոնդոն Թրամփի գալուն, կողմ է միայն 24 տոկոսը:

 

 

Մեկնաբանություններ