Հրապարակվեց: Чт, Фев 28, 2019
...

Թուրք քաղաքապետը Կարսում քանդել է Չարենցի տունը

Տարածել

Կարսում երկար տարիներ պահպանված հայ գրող Չարենցի տունը հանկարծակի քանդվել է։

Ինչպես NEWS.am-ի թղթակիցը հայտնում է Կարսից, Չարենցի տան քանդումը անակնկալ է եղել նաև կարսեցիների համար։

Ըստ Կարսում շրջանառվող լուրերի, Չարենցի տունը ազգայնական քաղաքապետը հապճեպ քանդել է Խոջալուի դեպքերին ի պատասխան։  Մեկ ամսից Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են և գործող քաղաքապետը շանսեր չունի նորից ընտրվելու, որի պատճառով վերջին պահին քանդեց Չարենցի տունը։

Քաղաքապետարանն իր պաշտոնական հիմնավորման մեջ նշել է, թե իբր այդ տան մեջ հավաքվում են թմրամոլներ և անհրաժեշտություն է առաջացել քանդել այդ տունը։

Նշենք, որ Կարսում Չարենցի տունը գլխավորապես հայ զբոսաշրջիկների այցելության կարևոր կետերից մեկն էր։

 

Մեկնաբանություններ