Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ու գազի գնումից՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին». Էրդողան

Տարածել

Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ու գազի գնումից՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին:  Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնում է Tert.am-ը հղում կատարելով «Միլլիյեթ» թերթին։

«Ներկայում մենք չենք կարող դադարեցնել մեր տնտեսական հարաբերություններն Իրանի հետ՝ ո՛չ նավթի, ո՛չ էլ գազի առումով…Նավթը գնել են մեր մասնավոր ընկերությունները: Ցավոք, այժմ նրանք նավթ չեն գնում, քանի որ մտավախություն ունեն ԱՄՆ սպառնալիքների հետ կապված: Սակայն մենք կշարունակենք մեր հարաբերություններն Իրանի հետ՝ թե՛ այս, թե՛ այլ հարցերի շուրջ»,- ասել է Էրդողանն ԱՄՆ-ից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ Թուրքիայի ու Իրանի նախագահները խնդիր են դրել իրենց առջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնել՝ 7,5 միլիարդից հասցնելով 30 մլրդ դոլարի՝ միևնույն ժամանակ ավելացնելով ազգային արժույթների օգտագործումը:
ԱՄՆ-ն նախորդ տարի միակողմանի կերպով դուրս է եկել Իրանի միջուկայն ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և վերականգնել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում պատժամիջոցներ է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ՝ նպատակ ունենալով իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:
Մեկնաբանություններ