Հրապարակվեց: Ср, Окт 05, 2016
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Թուրքիան կմասնակցի Մոսուլի գործողությանը, իսկ Սիրիայում կգնա մինչև Էլ Բաբ. Թուրքիայի ՊՆ

fikri_bey_1-thumbԹուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն չի հրաժարվելու իրաքյան Մոսուլի հարցում ունեցած մտադրություններից և մոտ ապագայում ռազմական գործողություններ կծավալի նահանգի Բեշիք շրջանում: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:

«Մոսուլի գործողությանն անպայման մասնակցելու ենք: Սիրիայում կգնանք մինչև Էլ Բաբ: Սակայն առաջ ենք գնալու մեր մեթոդներով»,- ասել է Ըշըքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Իրաքի խորհրդարանը որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:

Մեկնաբանություններ