Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Թուրքիան ծրագրում է մյուս տարվանից իսլամական քարոզչություն իրականացնել երկիր ժամանող զբոսաշրջիկների շրջանում

Տարածել

Թուրքիայի կրոնի հարցերով վարչությունը որոշում է կայացրել 2019 թվականին Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների շրջանում իսլամական քարոզչության իրականացման ծրագիր սկսել:

Ինչպես հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը, որոշվել է, որ օտարերկրացիներին պատմական մզկիթներ այցերի ժամանակ պարտադիր կբաժանվեն բրոշյուրներ, որոնցում մանրակրկիտ տեղեկություններ տեղ կգտնեն իսլամական քաղաքակրթությունների, Ղուրանի ու Մուհամեդ մարգարեի կյանքի մասին:

Ըստ վարչության ներկայացուցիչների՝ ծրագրի նպատակն է «ճիշտ իրազեկել մարդկանց իսլամի մասին»:

Բացի այդ՝ նախատեսվում է հատուկ Ղուրանի անվճար դասեր սկսել Թուրքիայում ապաստան գտած օտարազգի ներգաղթյալ երեխաների համար:

Մեկնաբանություններ