Հրապարակվեց: Чт, Окт 31, 2019
...

«Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի ԼՂ խնդրի լուծման համար». Չավուշօղլու

Տարածել
Tags

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:

Իր ելույթում Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով»:

Համաժողովի ավարտին պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղյան հարցի լուծման համար»:

Մեկնաբանություններ