Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Թուրքիան աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը. Չավուշօղլու

Տարածել

Թուրքիան լիովին աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 7-րդ եռակողմ հանդիպմանը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

«ՆԱՏՕ-ի անդամներից ամենաշատը հենց մենք ենք աջակցում դաշինքին Վրաստանի անդամակցությանը», — ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիան նաև կշարունակի սատարել «եղբայրական Ադրբեջանին» միջազգային բոլոր հարթակներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպման ժամանակ կարևորել է նաև երեք երկրների ներգրավմամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ու Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծերն ու շեշտել, որ ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունը շատ կարևոր է ու գոհացուցիչ:

Մեկնաբանություններ