Հրապարակվեց: Чт, Фев 14, 2019
...

Թուրքիան Եվրոպայի հետ քննարկում է ռուսական С-400-ների այլընտրանքը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Տարածել

Թուրքիան, որպես ռուսական C-400 համակարգերի այլընտրանք, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ քննարկում է ՀՕՊ ASTER 30-SAMP/T համակարգ ձեռք բերելու հարցը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքերով, ներկա պահին Անկարան երկխոսություն է վարում Վաշինգտոնի հետ՝ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության հարցերով։ «Այլընտրանքային ֆրանսիական ПВО SAMP/T ձեռք բերելու հարցով շփումներ են տեղի ունենում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սթոլթենբերգը։

Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն որոշել՝ ինչ տեսակի զենք ձեռք բերել։

Մեկնաբանություններ