Հրապարակվեց: Пн, Ноя 04, 2019
...

Թուրքիայում ներկայացրել են C-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլի ծրագիրը

Տարածել

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլում Թուրքիան ցանկանում է համակարգերի համատեղ արտադրություն սկսել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք ծրագրային օրացույց ունենք՝ կապված C-400 համակարգերի մատակարարման հետ: Այս դեպքում ի տարբերություն առաջին փուլի խոսքը համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման մասին է: Համատեղ արտադրությունը կարող է մի փոքր փոփոխել ծրագրած օրացույցը՝ հետաձգելով գործընթացը մինչև 2020 թվականի վերջ»,- նշել է Դեմիրը:

Պաշտոնյան հավելել է, որ ռուսական կողմի հետ շարունակվում են տեխնիկական խորհրդատվությունները՝ համակարգերի որոշ բաղադրիչների՝ Թուրքիայում պատրաստման շուրջ:

С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձավ Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:

Մեկնաբանություններ