Հրապարակվեց: Пт, Окт 11, 2019
...

Թուրքիայի մեջլիսում պատգամավորը ասեց, որ Թուրքիան հայերից, քրդերից և այլ ազգերից գողացված երկիր է (տեսանյութ)

Տարածել

Թուրքական մեջլիսում քուրդ պատգամավոր Ֆարհադ Անջոն ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ այն կլինի կարճ և դիպուկ:

«Ձեզանից ոմանք մեզ մարդասպաններ են անվանում: Բայց ով է սպանում քաղաքացիներին և ով է մարդասպանը: Ես քուրդ եմ, պատմությունն իմ հաղթանակն է:

Որպես քուրդ ապրում եմ իմ Քուրդիստան հողում: Սա դուք անվանում եք ձեր հողը: Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցության հողը: Հողը ձեր բոլորիցդ մեծ է, այն պատկանում է իրական մարդկանց:

Այստեղ եղել են հույները և հայերը: Մենք քրդերս դեռ այստեղ ենք, ոչ մի տանկ և զինվորական չի կարող մեզ հեռացնել այստեղից:

Դուք կարող եք ոչնչացնել մեզ: Նետեք ձեր ռումբերը, սպանեք մեր երեխաներին: Սպանեք քաղաքացիներին, բայց դուք չեք կարող ոչնչացնել մեզ: Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը:

Մենք քրդերս մշտապես քուրդ կլինենք, նախքան դուք թուրք կդառնաք ու նաև նրանից հետո, երբ թուրքերը կգնան այստեղից:Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Պատմությունն իմ վկան է: Ի՞նչ կարող եք դուք ասել: Սպանեք ինձ, ես կասեմ ճշմարտությունը:

Ես մահվան դեմքն եմ և համարձակորեն մարտնչում եմ իմ ազատության համար, ինչպես միլիոնավոր այլ քրդեր:

Ես մարդ եմ, որն ապրում է այս հողում հազարավոր տարի, դուք եկաք և գրավեցիք այն:

Ես կռվեցի իմ ժողովրդի ազատության համար, ինչպես նաև մյուս ազգերի ազատության համար», – ասաց քուրդ պատգամավորը:

Նշենք, որ պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի թուրք պատգամավորներն սպառնում էին նույնիսկ սպանել Ֆարհադ Անջոյին կամ էլ վերջինիս բանտ ուղարկել:

Kurdish MP: Turkey belongs to the Kurds Greeks and Armenians, I have heard from some people here the translation is not correct, well even though he doesn’t say exactly what we read he said enough to make the Turkish MP want to kill him to shoot him to arrest him and he managed to make them angry so he is a brave man no many has his courage to do what he did, can you stop comment about the translation!!!!!!!!!!

Posted by Fire and the Sun on Friday, 9 November 2018

Մեկնաբանություններ