Հրապարակվեց: Сб, Фев 09, 2019
...

Թուրքական խորհրդավոր ընկերութունն օգնել է Մադուրոյին 900 մլն դոլարի ոսկի դուրս բերել երկրից

Տարածել

Թուրքական Sardes ընկերությունը 900 մլն դոլարի ոսկի է դուրս բերել Վենեսուելայից:

Ինչպես գրում է Bloomberg-ը, թանկարժեք մետաղը երկրից դուրս է բերվել 2018-ի նոյեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական ոսկու նկատմամբ:

Ընկերությունը ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, այսինքն հարավամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Անկարա կատարած այցից երկու ամիս անց: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կնքվել է առաջին գործարքը 41 մլն դոլարի ոսկի ներկրելու մասին:

Հաջորդ ամիս գործարքի ծավալն ավելի քան կրկնապատկվել է, թուրքական ընկերությունը մոտ 100 մլն դոլարի ոսկի է տեղափոխել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին՝ երկրում ընդդիմադիր ուժի ապստամբության ֆոնին:

Հունվարին ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո նրան աջակցություն են հայտնել ԱՄն-ը, Կանադան, Վրաստանը, ինչպես նաև մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրներ:

Մեկնաբանություններ