Հրապարակվեց: Пн, Мар 11, 2019
...

Թերեզա Մեյը կորցրել է գրեթե ողջ կառավարության աջակցությունը. The Telegraph

Տարածել
Tags

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կորցրել է նախարարների գրեթե ողջ կաբինետի աջակցությունը Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով: Այդ մասին RT-ի փոխանցմամբ` հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` կառավարության անդամները կողմ են Մեյի հրաժարականին, որը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան հուլիսին, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա սկսել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների հաջորդ փուլը, եթե խորհրդարանը չընդունի Brexit-ն առանց Բրյուսելի հետ գործարքի նախագիծը:

Ըստ պարբերականի` բրիտանական կառավարությունում այս պահին Մեյին միայն երկու նախարար է աջակցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը հայտարարել էր, որ Brexit-ի ժամկետները կարող են հետաձգվել մինչև հուլիսի սկիզբ:

Մեկնաբանություններ