Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
...

Թեհրանում ուսանողները գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիա են իրականացրել

Թեհրանի համալսարանի հարյուրավոր ուսանողներ երկրում պարտադիր հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին գրում է New York Times-ը:

Ուսանողները «մենք ընտրության իրավունք ունենք» և «մահը գերադասելի է ստորացումից» գրություններով պաստառներ են ծածանել:
Չնայած անվտանգության ուժերի կողմից ձեռք առնված միջոցների՝ բարեփոխումների կողմնակից և պահպանողական ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել: Պահպանողական ուսանողները փորձել են խանգարել ակցիայի իրականացմանը՝ կոչ անելով մասնակիցներին լքել համալսարանը:
Մեկնաբանություններ