Հրապարակվեց: Сб, Июн 22, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին

Թեհրանը այսօր հայտարարել է, թե պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին:

Այդ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ վերջին պահին կասեցրել է Իրանի դեմ հարվածները, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Հունիսի 22-ին «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին գովաբանել է ամերիկյան անօդաչու սարքը խոցելու գործողությոնը և ասել, որ Իրանը երբեք չի թույլատրի խախտել իր տարածքային ամբողջականությունը:
«Մենք պատրաստ ենք պատասխանել Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիքի»,- ասել է նա:
ԱՄՆ-Իրան հարաբերությունները գերաստիճան լարվեցին, երբ Հորմուզի նեղուցի վրա Իրանը ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցեց: ԱՄՆ-ն պատրաստվում էր պատասխան գործողության, բայց վերջին պահին նախագահ Թրամփը կասեցել է հարածները: Թվիթերում նա գրել էր, թե հարվածների հետևանքները համարժեք չէին լինի անօդաչու թռչող սարքի կորստին:
Մեկնաբանություններ