Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Թբիլիսիում քանդվել է փողոցի շերտը. 3 մեքենա ընկել է փոսը. aliq.ge (տեսանյութ)

Տարածել
Tags

Թբիլիսիի Մգալոբլիշվիլիի փողոցում ջրի կենտրոնական խողովակների վնասվելու պատճառով ավտոճանապարհի շերտը քանդվել է, կայանված երեք մեքենաներն ընկել են փոսը, գրում է aliq.ge-ն:

 Դեպքը տեղի է ունեցել լուսաբացին, մոտակա տարածքում ջրամատակարարումը դադարեցվել է:

Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դեպքի հետևանքով վիրավորներ չկան: Փոսն ընկած մեքենաները դուրս են բերվել, տեղում աշխատում են Georgian Water and Power-ի և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանություններ