Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման ԵՄ փորձագիտական առաքելությունը կժամանի Հայաստան

Տարածել
Tags

Նոյեմբերի 12-ից 16-ը բրիտանացի փորձագետները կայցելեն Հայաստան` ՀՀ բնապահպանության նախարարությանը թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման վերաբերյալ խորհրդ ատվություն տրամադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, փորձագետներն աշխատելու են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ` նրանց մասնագիտական հմտությունները, ունակություններն ու ներուժն ամրապնդելու համար:

Փորձագիտական առաքելությունը կներկայացնի նաև տեսչական գործունեության և վերահսկման ոլորտում ԵՄ-ի լավագույն փորձը ու խորհրդատվություն կտրամադրի տեղական օրենսդրությունը ԵՄ-ի ոլորտային օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Այցը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ:

Մեկնաբանություններ