Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
...

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով

Տարածել
Tags

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ գոտեմարտում Ալեքսանյանը 5:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ այսօր պայքարի է դուրս եկել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

 

Մեկնաբանություններ