Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Էրիկ Գրիգորյանը ՄԱԱԶԿ նախկին գործադիր տնօրենի հետ քննարկել է կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քայլերը

Տարածել
Tags

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Այս մասին հայտնում են ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել  է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունը ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։

Մեկնաբանություններ