Հրապարակվեց: Пн, Окт 28, 2019
...

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Սիրիայի հյուսիսարևելքում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 22-ին հուշագիր են ստորագրել փոխգործակցության 10 կետով, որոնց համաձայն քրդական ուժերը պետք է հեռանան թուրք-սիրիական սահմանի երկարությամբ 30 կմ ձգվող տարածքից, որտեղ նախատեսվում է անվտանգության գոտի ստեղծել: Քրդական ուժերի հեռանալուց հետո ռուս-թուրքական ուժերը համատեղ հերթապահություն կիրականացնեն այդ տարածքում:

ՌԴ և Թուրքիայի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները նախօրեին հեռախոսով քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մեկնաբանություններ