Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

Տարածել

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Թվիթերի իր էջում` խոսելով Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների արդյունքների մասին, որում առաջատարի դիրքում է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

«Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար կբռնենք, իսկ վաղն էլ կպատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։

ԿԸՀ տվյալներով՝ Իմամօղլուն ստացել է ձայների 54 տոկոսը: Նրա մրցակիցը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը, ստացել է ձայների 45.1 տոկոսը:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրությունները Թուրքիայում տեղի են ունեցել մարտի 31-ին: Այն ժամանակ Իմամօղլուն շրջանցել էր Յըլդըրըմին՝ ստանալով 4 171 000 ընտրողի ձայն: Թուրք ղեկավարի կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները՝ պահանջելով չեղարկել դրանք և նոր ընտրություններ նշանակել Ստամբուլում:

Մեկնաբանություններ