Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Էրդողանի կուսակցությունը պահանջ է ներկայացրել ԿԸՀ-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու համար

Տարածել

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը երեքշաբթի բողոք է ներկայացրել երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և կրկնել դրանք:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, էրդողանի կուսակցության փոխղեկավար Ալի Իհսան Յավուզը հայտնել է, որ իրենք Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման և կրկնակի քվեարկության պահանջ են ներկայացրել ԿԸՀ-ին:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում տեղի են ունեցել մարտի 31-ին: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ դիրքերը զիջել է Անկարայում և Ստամբուլում:

Մեկնաբանություններ