Հրապարակվեց: Пт, Мар 08, 2019
...

Էրդողանը Tiwtter-ում հայերենով ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Տարածել
Tags
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ցավակցական գրառում է արել Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված։

Էրդողանը հայերենով գրել է․ «Վշտով տեղեկացա Թուրքիայի հայոց պատրիարք, Հարգելի Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին։ Այս կապակցությամբ ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ մեր հայ քաղաքացիներին»։

Նշենք, որ այսօր՝ մարտի 8-ին, Ստամբուլում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանը։

Մեկնաբանություններ