Հրապարակվեց: Ср, Янв 09, 2019
...

Էրդողանը մտադիր է Ռուսաստան այցելել

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան ծրագրվում է մոտ ապագայում, սակայն դրա հստակ ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բավականին մոտ, եթե ոչ ամենամոտ ժամանակահատվածում ակնկալում և պատրաստում ենք նման այց: Դրա հետ մեկտեղ, մինչ օրս դեռևս որևէ ժամկետ չի սահմանվել»,-ասել է նա:

Ավելի վաղ Anadolu գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը մտադիր է արդեն հունվարին այցելել ՌԴ: Ըստ աղբյուրի` առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը և Մոսկվայից S-400 զենիթային հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:

Մեկնաբանություններ