Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Էրդողանը միանգամից 39 նահանգապետ է փոխել, այդ թվում՝ Անկարայի ու Ստամբուլի

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով երկրի 81 նահանգներից 31-ն այսուհետ կունենան նոր նահանգապետեր, գրում է turkiyegazetesi.com.tr-ը:

Հատկանշական է, որ Էրդողանը փոխել է նաև Անկարայի ու Ստամբուլի նահանգապետերին: Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է միանգամից 21 նահանգապետ, մնացածները վերանշանակվել են այլ նահանգներում:

Այսպիսով՝ Անկարայի նոր նահանգապետն է Ստամբուլի արդեն նախկին ղեկավար Վասիփ Շահինը, նրա փոխարեն Ստամբուլի նահանգապետարանը կգլխավորի Այնթապի նախկին նահանգապետ Ալի Յերլիքայան:

Հայտնի է, որ փոխվել են նաև Մանիսայի, Հաթայի, Արդվինի, Բուրսայի, Էրզրումի, Մալաթիայի, Տրապիզոնի, Թեքիրդաղի, Յալովայի, Բինգյոլի և մի շարք այլ նահանգների ղեկավարները:

Մեկնաբանություններ