Հրապարակվեց: Чт, Мар 07, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Էրդողանը հայտնել է Ռուսաստանից S-500 համակարգերի ձեռքբերման հնարավորության մասին

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ավարտել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ գործարքը և չի բացառել, որ Անկարան կարող է հետագայում դիտարկել նաև S-500 համակարգերի գնման հնարավորությունը: Այդ մասին Թուրքիայի ղեկավարն ասել է 24 TV-ի եթերում, հաղորդում է ТАСС-ը:

«S-400-ի գնման հարցն արդեն փակված է, մենք չենք հրաժարվելու այդ գործարքից, ավելին` Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք նաև այն համատեղ արտադրելու հնարավորության մասին: Չի բացառվում, որ S-400-ից հետո մենք կդիտարկենք նաև S-500-ների մատակարարման հարցը»,- նշել է նա:

Նշենք, որ նախորդ տարի հունիսին Էրդողանը հայտարարել էր, որ առաջարկել է Վլադիմիր Պուտինին «համատեղ արտադրել S-500 համակարգերը»: Սակայն Թուրքիայի նախագահն այդպես էլ չէր նշել, թե ինչ էր պատասխանել ռուս գործընկերը:

Մեկնաբանություններ