Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Էրդողանը Սիրիայի քրդերի հարցով որոշակի հանձնառություններ է ստանձնել. Պոմպեո

Տարածել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքյան Քրդստան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին որոշումը վերջնական է ու հստակ:

Ինչպես փոխանցում է gazeteduvar.com.tr կայքը, Պոմպեոն նշել է, որ զորքերի դուրսբերումից առաջ իրենց համար կարևոր է վստահ լինել Սիրիայում ԱՄՆ դաշնակից քուրդ զինյալների հետագա ապահովության հարցում, ինչի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Էրդողանն այդ հարցում որոշակի հանձնառություններ է ստանձնել: Սիրիայից դուրս գալուց մենք պետք է կարողանանք անել ամեն ինչ, որ այնտեղ մեզ հետ պատերազմած քրդերն ապահով լինեն: Էրդողանն էլ է դա հասկանում», — ասել է Պոմպեոն:

Մեկնաբանություններ