Հրապարակվեց: Чт, Июн 20, 2019
...

Էլմար Մամեդյարովը Ջոն Բոլթոնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Տարածել
Tags

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և բովանդակալից բանակցությունների առաջխաղացման ուղիների:

Քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարաբերությունների հարցեր ԱՄՆ-Ադրբեջան քաղաքական օրակարգից, ինչպես նաև տնտեսական կապերի մասին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

 

Մեկնաբանություններ