Հրապարակվեց: Ср, Июн 26, 2019
...

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի զեկույցը

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպման ելույթում հունիսի 24-ին կարևորել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու նախաձեռնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշել է. “Ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն”։
Նշենք, որ Ապրիլի 18-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ կողմից կազմված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը։
Զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին:
Մեկնաբանություններ