Հրապարակվեց: Пт, Фев 08, 2019
...

Զոհրաբ Մնացականյանը ծանոթացել է Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին

Տարածել
Tags

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունն ու նորարարական գաղափարները։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Դորիս Պոլդը և Էստոնիայի ԱԳՆ թվայնացման հարցերով դեսպան Տանիս Նիրկը։
Հայ և էստոնացի մասնագետների միջև տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում էլեկտրոնային կառավարման, ստարտափերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ երկու երկրներում առկա փորձի և արձանագրված ձեռքբերումների շուրջ։ Քննարկվեցին համատեղ միջոցառումների նախաձեռնման հնարավորությունները։
Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը Հայաստանի կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություններից են:
Նա նշեց, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության և երկկողմ օրակարգի առավել հարստացման լավ հեռանկարներ է բացում։
Մեկնաբանություններ