Հրապարակվեց: Вт, Июл 09, 2019
...

Զելենսկին կողմ է արտահայտվել Դոնբասում ռուսերենն աշխատանքային լեզու դարձնելու գաղափարին

Տարածել
Tags

Դոնբասի բնակիչների խնդրանքով ռուսերենը կարող է ապագայում դառնալ պաշտոնական աշխատանքային լեզու: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

 «Եթե Դոնեցկի բնակիչների համար կարևոր է, որ նրանք, օրինակ, փաստաթղթերը լրացնեն ռուսերենով, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- kp.ru-ի հաղորդմամբ՝ նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա հավելել է, որ երկրում ռուսերենով միմյանց հետ հաղորդակցվելու արգելք չկա: Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել էր ուկրաիներենը միակ պետական լեզու սահմանելու մասին օրենքը:

Մեկնաբանություններ