Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
...

Զելենսկին իր խորհրդականների հետ 3 ժամ քննարկել է՝ ինչ անել Թրամփի «պահանջների» հետ կապված. Associated Press

Տարածել
Tags

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մինչ երդմնակալության արարողությունը, ստիպված է եղել խորհրդակցություն հրավիրել, որի ընթացքում 3 ժամ քննարկել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի կողմից ճնշման գործադրումը՝ կապված ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննություն սկսելու հարցի հետ, գրում է Associated Press-ը:

Թրամփի, Բայդեն ընտանիքի և Ուկրաինայի իշխանությունների հետ կապված իրավիճակը հայտնվել է հանրային ուշադրության հենտրոնում այն բանից հետո, երբ 2019-ի հուլիսին Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում ԱՄՆ նախագահը Զելենսկուն համոզել է հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու նկատմամբ:

Ըստ գործակալության տվյալների՝ մայիսին 7-ին՝ ԱՄՆ նախագահի առաջին զանգից երկու շաբաթ անց, Զելենսկին խորհրդականների հետ քննարկում է անցկացրել: Ըստ նախնական պլանի՝ հանդիպումը պետք է նվիրված լիներ երկրի էներգետիկ կարիքներին, սակայն դրա փոխարեն երեքժամյա հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է Թրամփի և նրա փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի պահանջների հարցը:

Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը, «Նավթագազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը, ամերիկացի նախկին դիվանագետ Ամոս Հոհշտայնը:

Գործակալությունը հանդիպման արդյունքների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը երկու երկրների նախագահների միջև տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:

Մեկնաբանություններ