Հրապարակվեց: Вт, Июн 04, 2019
...

Զելենսկին առաջարկել է առգրավել պաշտոնյաների ապօրինի ակտիվները

Տարածել
Tags

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման համար պատժի մասին օրինագիծը: Այդ մասին, ինչպես հայտնում է segodnya.ua-ն, հայտնել է Ուկրաինայի ղեկավարի աշխատակազմը:

Փաստաթուղթը, որի տեքստը դեռ չի հրապարակվել, ենթադրում է ապօրինի ձեռքբերված ակտիվների առգրավում: Բացի այդ, օրինագիծը վերականգնում է նման ճանապարհով հարստացման համար քրեական պատասխանատվությունը:

Փետրվարին՝ մինչ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը, երկրի սահմանադրական դատարանը չեղարկել էր Քրեական օրենսգրքի ապօրինի հարստացման մասին հոդվածը:

Ուկրաինայի ՍԴ քայլը քննադատել էին անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Մեկնաբանություններ