Հրապարակվեց: Вс, Фев 10, 2019
...

Զախարովան պատմել է տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա իր աշխատանքային փորձի մասին

Տարածել
Tags

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա իր աշխատանքային փորձի մասին:

Ինչպես գրում է «Российская газета»-ն, Զախարովան նշում է, որ նախարարությունում ինքը երբևէ չի ենթարկվել սեռական խտրականության:

«Եղել են կենցաղային բնույթի որոշ իրավիճակներ, ինչպես որ մեր ամենօրյա կյանքում է լինում, սակայն որևէ մասնագիտական խտրականություն ես երբևէ չեմ զգացել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա համոզված է, որ մարդը երբեք չի կարող ունենալ կյանքում սահմանափակումներ, ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ մարդն ինքն է սահմանափակումներ դնում իր երազանքներում: Զախարովան հիշում է, որ իր մայրը հաճախ էր կրկնում, որ «ԽՍՀՄ-ում կինը չի կարող կառուցել կարիերա դիվանագիտական ոլորտում»:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև խոստովանել է, որ հաճախ է համացանցի միջոցով տարատեսակ քննադատությունների արժանանում, որոնք նա արդեն սովորել է բաժանել մի քանի մասի. «վճարվող» քննադատական մեկնաբանություններ, կառուցողական քննադատություն և անհիմն մեկնաբանություններ:

Մեկնաբանություններ