Հրապարակվեց: Пн, Сен 30, 2019
...

Երևան է ժամանել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

Տարածել
Tags

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Այս պահին նրանք Երևան են ժամանում:

Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել էր իր մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին:
Մեկնաբանություններ