Հրապարակվեց: Ср, Окт 02, 2019
...

Երևանում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր

Տարածել
Tags

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվեց հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը ստորագրեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանն ու Սինգապուրը նիստի արդյունքներով կունենան ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։
Մեկնաբանություններ