Հրապարակվեց: Пн, Май 22, 2017
...

Երեք մարդ, որ կփոխեն աշխարհը. Yeni Safak, Թուրքիա

Տարածել
Tags

Նախագահ Էրդողանի մայիսյան դիվանագիտական հանդիպումները պատմական բնույթ ունեն միջազգային հարաբերությունների նոր համակարգում Թուրքիայի կենտրոնական դերի տեսանկյունից:

Նոր աշխարհակարգի կառուցումը տեղի է ունենում շատ նեղ կազմով, և նախագահ Էրդողանի այցելությունները ուղղված են նրան, որ Թուրքիան նույնպես մասնակից լինի դրան: Ով ինչ ուզում է ասի, Թուրքիան կգրավի, նույնիսկ արդեն գրավել է իր տեղը այդ նոր սեղանի շուրջ՝ չնայած բոլոր խոչընդոտներին:

Էրդողանի և Թրամփի հանդիպումը. Թուրքիայի մտահոգությունները

Այդ կոնտեքստում Թրամփի և Էրդողանի հանդիպումը կարելի է հաջողված համարել. դրանով սկիզբ դրվեց երկու երկրների միջև ամուր հարաբերություններին և ընդհանուր լեզու գտնելուն: Թրամփը և Էրդողանը չեն խորշում արտահայտել իրենց կարծիքը, գերադասում են բաց խոսել և վճռորոշ մեթոդներ կիրառել արդյունքի հասնելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վստահության խոր ճգնաժամը չհաջողվեց հաղթահարել: Իրականում մեկ հանդիպմամբ հնարավոր էլ չէր դա հաղթահարել: Մասնավորապես, Թուրքիայի անհանգստությունը չմարեց, քանի որ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով սպառնալիքները չեն մեղմանում: Սակայն Թուրքիան գիտի, որ դա նախևառաջ կապված է ԱՄՆ-ի հնացած համակարգի հետ, քան Թրամփի: Հարցն այն է, թե ով հաղթող դուրս կգա Թրամփ-իշխող համակարգ հակամարտությունից:

Իրական հակամարտությունը ԱՄՆ-ի ներսում է

Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի. կամ իշխող համակարգը կվերափոխի Թրամփին, կամ Թրամփը՝ համակարգը: Ներկա պայմաններում ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը ներգրավված չէ շատ ինստիտուտների մեջ և չի վերահսկում դրանք: Այդ իրավիճակում հարց է, թե որքան իրական են այն երաշխիքները, որոնք տալիս է այդ նախագահը: Թուրքիային հետաքրքրում է հետևյալ տեսակետը. ԱՄՆ-ի բանակը, հետախուզությունը, որոշ ինստիտուտներ սպառնում են ողջ տարածաշրջանին, պառակտում երկրներ, իրագործում Հյուսիսային Սիրիայով միջանցք բացելու միջոցով Թուրքիան շրջապատելու ծրագիրը: Դրանում ոչ մի կասկած չկա, և Թուրքիան հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:

PYD-ի հետ բացահայտ համագործակցությունը ի չիք է դարձնում բոլոր այն խոստումները, որ տալիս է Սպիտակ տունը «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ: Դրանք անկեղծ չեն և երբեք չեն եղել: Հասել է այն փուլը, որ դա կօգտագործվի Թուրքիայի դեմ, ինչպես օգտագործվեց այլ երկրներում:

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը սպառնում է Թուրքիային՝ ընդհուպ մինչև երկրի պառակտման ծրագրի իրագործումը: ԱՄՆ վարչակազմի մտադրությունները բարյացակամ չեն. դա ակնհայտ է:

Թրամփի մտքերն այդ ուղղությամբ գուցե դեռևս «չեն հասունացել», սակայն դա ամերիկյան իշխող համակարգի հիմնական նպատակն է: չնայած Թուրքիայի պնդումներին՝ PYD-ին աջակցել շարունակելու պատճառը ԴԱԻՇ-ը չէ, ոչ էլ ահաբեկչությունը, այլ տարածաշրջանի նոր քարտեզի նախագիծը:

Հարց է, թե որքանով Թրամփ-Էրսողան երկխոսությունը վեր կկանգնի այդ փաստից: Եթե ԱՄՆ նախագահը այլ կերպ է մտածում, եթե նրա մտադրությունները բարի են, ապա միայն մի խնդիր է մնում՝ որքանո՞վ Թրամփը կկարողանա ղեկավարել ԱՄՆ-ն, ինչը կախված է այն բանից, թե ով կհաղթի Թրամփ-կառավարող համակարգ հակամարտությունում:

Այդ ժամանակ կբացվի «թուրքական ճակատը»: Որքանո՞վ Թուրքիան կդիմադրի այդ գործընթացին: Թուրքիան կմիջամտի այն ժամանակ, երբ իրական սպառնալիք զգա, ահդ սպառնալիքը ակնհայտ է, այն չափազանց մոտիկ է, և միջամտությունը անխուսափելի է: PYD-ին իր ուժերը կենտրոնացրել է Սիրիայում և աշխատում է իրագործել այդ ծրագրերը: Երբ նրանք հաջողության հասնեն, ամբողջ ուժով կհարձակվեն Թուրքիայի վրա և կբացեն «թուրքական ճակատը», այդ ժամանակ Թուրքիայի դեմ դուրս կգան ոչ միայն PYD-ին, այլև շատ ուրիշ երկրներ, նրանք բոլորն էլ գրեթե դաշնակիցներ են:

Երեք առաջնորդ, որ կփոխեն աշխարհը՝ Թրամփ, Պուտին, Էրդողան

Ստեղծվում է նոր աշխարհ, որը ձևավորում են ուժեղ առաջնորդները: Նախկինում առաջնորդերն իրենք էին հարմարվում հնացած համակարգին, հիմա համակարգերն են աստիճանաբար հարմարվում առաջնորդներին, դրա ամենավառ օրինակը Պուտինը, էրդողանը և Թրամփն են:

Պուտինը վերակենդանացրեց Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. նա նոր Ռուսաստանի գաղափարի շուրջ համախմբեց ժողովրդին: Ավարտելով երկրի ներսում վերափոխումները՝ նա սկսեց խաղալ գլոբալ մասշտաբով և մեծ դեր ունենալ ազդեցությունների համաշխարհային քարտեզում:

Էրդողանը հաղթանակ տարավ երկրի ներսում. հաջորդ քայլը արտաքին հաղթանակն է: Նա պայքարեց հնացած համակարգի դեմ և հսկայական քայլեր արեց Թուրքիայի վերականգնման համար, ինչպես նաև խոշոր քայլեր է անում արտաքին քաղաքականության մեջ:

Երրորդ առաջնորդը՝ Թրամփը, կհաղթի քաղաքացիական պատերազմում և կվերափոխի ԱՄՆ-ի առանցքը: Նրա պայքարը դեռ շարունակվում է. այն սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա նախագահի թեկնածու էր: ԱՄՆ-ի ներսում պայքարը դեռ կզարգանա. շատ գլուխներ կթռցվեն, վնաս կհասցվի. կամ համակարգը կխժռի Թրամփին, կամ Թրամփը կվերափախի ԱՄՆ-ն:

Այլ երկրներ նույնպես, հավանաբար, կփորձեն առաջ քաշել իրենց առաջնորդներին: Դա կլինի մի նոր աշխարհ, որտեղ առաջնորդները մեծ քայլերով կքայլեն առջևից, իսկ պետությունները, ինստիտուտները, քաղաքական երկխոսությունները կհետևեն նրանց:

Մեկնաբանություններ