Հրապարակվեց: Пн, Май 27, 2019
...

Երեք հայ ջութակահարներ ներառվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների ցանկում

Տարածել
Tags

Երեք հայ ջութակահարներ՝ Սամվել Երվինյանը, Սերգեյ Խաչատրյանը և Իսպանիայում բնակվող ու գործող Արա Մալիքյանը ներառվել են աշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր 30 ջութակահարների ցուցակում:

SHANTNEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Культура-ВРН-ը՝ ցուցակը կազմվել է մի քանի հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում:
Ցուցակում ներառվել է նաև ռուսաստանցի վիրտուոզ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:
Ցուցակը գլխավորում են Իցհակ Պերլմանը՝ ԱՄՆ-Իսրայել, Հիլարի Հանը՝ ԱՄՆ, Մաքսիմ Վենգերովը՝ Ռուսաստան- Իսրայել, Դեյվիդ Գարեթը՝ Գերմանիա, Աննե-Սոֆի Մութերը՝ Գերմանիա:
Մեկնաբանություններ