Հրապարակվեց: Чт, Май 02, 2019
...

Երբ հյուրընկալող կողմից կլինի հրավեր և ժամկետների վերաբերյալ հստակություն, այդ ժամանակ էլ կհայտարարենք դրա մասին․ ԱԳՆ-ն` ԱՄՆ-ում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Տարածել
Tags

Այս հարցին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցներում, և ինչպես գիտեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև համանախագահ երկրներում:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպանի հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Երբ հյուրընկալող կողմից կլինի համապատասխան հրավեր և հստակություն ժամկետների ու ընդհանրապես հանդիպմանն առնչվող հարցերում, այդ ժամանակ էլ, ինչպես եղել է մինչ օրս, մենք համաձայնեցված կարգով կհայտարարենք դրա մասին: Մենք հավատարիմ ենք մնում այս սկզբունքին»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը հայտնել էր․

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնենք հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Այս առնչությամբ ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել արտգործնախարարների հանդիպումը: Ներկա պահին քննարկվում է այդ հավանականությունը: Հուսով ենք ապագայում կկարողանանք դրական լուր հաղորդել»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում:

Մեկնաբանություններ