Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
...

Եվրոպական ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ. Պոմպեո

Տարածել
Tags

Երկուշաբթի Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե ամերիկյան, թե իրանական շուկաներում: այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք եվրոպական ընկերություններին թույլ չենք տա աշխատել ԱՄՆ-ի և Իրանի հետ միաժամանակ»,-ասել է նա CBS հեռուստաընկերության եթերում:

Պետքարտուղարն ընդգծել է, սակայն, որ ԱՄՆ-ն չի պատժի այն երկրներին, որոնց ընկերություններն Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեն:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին ամիսներին հարյուրավոր ընկերություններ են լքել Իրանը՝ զգուշանալով ամերիկյան պատժամիջոցներից:

«Ողջ աշխարհն է հասկանում, որ պատժամիջոցներն իրատեսական ու լուրջ են»,-հավելել է Պոմպեոն:

Նա երկուշաբթի օրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցներն անվանել է «ամենահզորը, որոնք երբևէ եղել են Իրանի դեմ»:

Պետքարտուղարը նաև հայտարարել է, թե վստահ է, որ Իրանն ի պատասխան այս պատժամիջոցների չի վերսկսի միջուկային ծրագրի աշխատանքը:

 

Մեկնաբանություններ