Հրապարակվեց: Ср, Окт 02, 2019
...

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ուղիղ

Տարածել
Tags

Հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ, ընդհանուր՝ 8 երկրների առաջին դեմքեր:

Արդեն Հայաստան են ժամանել ԵԱՏՄ երկրների գրեթե բոլոր ղեկավարները` Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի ղեկավար Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր է ժամանելու Երևան, հայտնում է Tert.am-ը:
Նիստին որպես հրավիրյալ երկիր մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, իսկ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը արդեն 3-րդ օրն է՝ ՀՀ-ում է:
Ժամը 13:00–ին կմեկնարկի պաշտոնական նիստը՝ փակ ձևաչափով, որին մասնակցելու են միայն ԵԱՏՄ ղեկավարները: Նիստի օրակարգում են երրորդ երկրների և միավորումների հետ համագործակցությունների, տնտեսական քաղաքականության, էներգետիկայի և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
Պաշտոնական նիստից հետո արդեն առաջնորդներին կմիանան Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի նախագահները: Նախատեսվում է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդները;
Սինգապուրի հետ կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մեկնաբանություններ