Հրապարակվեց: Ср, Окт 10, 2018
...

Եվրամիությունն իրեն «մշակութային գերտերություն» Է հռչակել

Տարածել
Tags

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել Է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը

«Մշակույթը մեր եվրոպական արտաքին քաղաքականության անկապտելի մասն Է: Մենք՝ եվրոպացիներս, ի բնե «մեղմ ուժ» ենք: Եվ նույնիսկ այժմ, երբ մենք ներդնում ենք ավելին, քան երբեւԷ, մեր «կոշտ ուժի» զարգացման, մեր եվրոպական պաշտպանության գործում, ինչը երբեմն անհրաժեշտ Է, մենք շարունակում ենք մշակութային գերտերություն լինել»,- հայտարարել Է նա Ֆրանկֆուրտում գրքի տոնավաճառի բացմանը:
«Եվրոպայի երկրները միշտ Էլ գիտակցել են միջազգային մշակութային հարաբերությունների ուժն՝ ամենից առաջ մեր տնտեսությունների համար, բայց նաեւ մեր միջազգային հարաբերությունների համար»,- հավելել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ