Հրապարակվեց: Пт, Май 10, 2019
...

Եվրամիությունն ընդունել է 5-ամյա ծրագիրը

Տարածել
Tags

Ռումինիայի Սիբիու քաղաքում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել առաջիկա 5 տարիներին կառույցի ռազմավարության հռչակագիրը:

«Մենք վերահաստատում ենք, որ այս անընդհատ անկայուն ու  բարդ աշխարհում մենք ավելի ուժեղ ենք, երբ մենք միասնական ենք, մենք ճանաչում ենք մեր պատասխանատվությունը, որպես մեր միությունն ուժեղացնելու ու մեր ապագան ավելի պայծառ դարձնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը։
Եվրոպական քաղաքական գործիչները խոստացել են պաշտպանել Եվրոպան, լինել միասին, ընդունել համաձայնեցված որոշումներ՝ հարգանքի ու հասկացվածության ոգով։ Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է լինել «պատասխանատու համաշխարհային առաջնորդ»:
Մեկնաբանություններ