Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

Եվրախորհրդարանն առաջարկել է քննարկել ՌԴ հետ գործընկերության մասին համաձայնագրի կասեցումը

Տարածել
Tags

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է քննարկել Ռուսաստանի հետ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դադարեցումը եւ կետային համագործակցության անցել միայն «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» հարցերի շուրջ՝ ընդունելով, որ Ռուսաստանը մոտ ապագայում ԵՄ-ի առանցքային գործընկերներից է մնում», — հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույցին, որի քվեարկությունը տեղի կունենա 2019-ի մարտին:

«Եվրախորհրդարանը կարծում է, որ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի գործողությունը պետք է դադարեցվի: ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները պետք է վերափոխվեն եւ պետք է շարունակվեն միայն այն ոլորտներում, որոնք անհրաժեշտ են եւ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, անվտանգություն եւ խաղաղ եվրոպական կարգ ապահովելու համար», — նշվում է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ, դրանում թվարկված են Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները:

Նույն փաստաթղթում Եվրախորհրդարանը խոստովանում է, որ «Ռուսաստանը եւ ԵՄ-ն կմնան առանցքային գործընկերներ մոտ ապագայում, սակայն «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը կավելացնի ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից եւ սպառնում է ԵՄ միասնական էներգետիկ շուկային»:

Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1988-ին:

2007-ին սկսվեցին նոր համաձայնագրի մասին բանակցությունները, քանի որ այդ ժամանակ արդեն Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները, ըստ Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի, «վաղուց էին այդ փաստաթղթի վերածվել»: Եվրամիության նախաձեռնությամբ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները չորս անգամ կասեցվել են:

 

Մեկնաբանություններ