Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Եվրախորհրդարանականները քննադատում են Թրամփի «կործանարար» քաղաքականությունը

Տարածել
Tags

Եվրոպական միության օրենսդիրների հիմնական խումբը հանդես է եկել տրանսատլանտյան հարաբերություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կործանարար» մոտեցման քննադատությամբ՝ զգուշացնելով, որ նրա կողմից հրահրված տարաձայնությունները ձեռնտու են խոշոր մրցակիցներին։

Նամակում, որը կուղարկվի ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, ԱՄՆ-ի հետ կապերի պատվիրակությունը քննադատել է «Սպիտակ տան կողմից ավելի ու ավելի կործանարար մոտեցումը» եւ դատապարտել է ԱՄՆ-ում, առանց Բրյուսելին ծանուցման, ԵՄ դիվանագիտական ներկայացվածության կարգավիճակի իջեցումը։
Associated Press-ի տեղեկատվության համաձայն, նամակում պատվիրակությունը երկու կողմերին կոչ է անում «միմյանց վնաս չհասցնել»։
«Թրամփի վարչակազմը չէր կարող ԵՄ-ի վրա հարձակումների ավելի վատ ժամանակ ընտրել»,- հայտարարել է ԵՄ պատվիրակության փոխնախագահ Մարիտյե Շաակեն։
Նա նաեւ ասել է, որ պայքարելու փոխարեն ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պետք է միավորվեն, որպեսզի «դիմակայեն Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի կողմից մարտահրավերներին»։
Մեկնաբանություններ