Հրապարակվեց: Чт, Мар 14, 2019
...

Ես նրան կհիշեցնեմ հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին. Իսրայելի վարչապետի որդին` Էրդողանին

Տարածել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում է արել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Tert.am-ը:

«Եվ ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,- գրել է վարչապետի որդին:
Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,- եզրափակել է Յաիր Նեթանյահուն:

Yair Netanyahu

@YairNetanyahu

And I will remind him that Istanbul is actually a city called Constantinople! The capital of the Byzantine empire and center of orthodox Christianity for more then a thousand years before Turkish occupation!

Yair Netanyahu

@YairNetanyahu

I’ll also remind him the genocide turkey had done against Greeks, Assyrians, and Armenians! They ethically cleansed all Christians from Asia Minor!

Մեկնաբանություններ