Հրապարակվեց: Вт, Мар 05, 2019
...

Ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են ԼՂ խնդրի տեւական կարգավորմանը. Ուորլիք

Տարածել
Tags

Հարավային Կովկասում տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում. ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը:

Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյոք դա չի՞ խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետեւյալ պատճառով նաեւ. Վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետեւ չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:
Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլեւս եւ իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ եւ միեւնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել:
Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, եւ ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որեւէ հիմք չեմ նկատել:
Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: Եւ այստեղ կա տրամաբանություն. Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ իրենց տարածաշրջանում եւ ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջեւ տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը:
Մեկնաբանություններ