Հրապարակվեց: Чт, Мар 14, 2019
...

Ես Ջանջուղազյանի ռեֆորմներին չեմ հավատում. Մարուքյան

Տարածել
Tags

Ես չեմ պատրաստվում իշխանական կուսակցության ներքին խնդիրները մեկնաբանել, կամ փորձել կրակ լցնել կամ չարախնդալ, ուրախանալ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով փաստին, որ Առողջապահության նախարարի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջեւ հակասություններ են ի հայտ եկել:

«Հուսյ ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի, իրենք իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանական խմբակցությունը, մենք ինչ գործ ունենք մտնենք էդ հարցերի մեջ: Եթե իրենց պատգամավորներն ու նախարարն իրար հետ յոլա չեն գնում, դա ընդդիմության հարցը չի ու մենք դրանից չենք ուրախանում»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Արսեն Թորոսյանի աշխատանքը, ԼՂԿ ղեկավարն ասաց, որ իրենք դեմ են քվեարկել կառավարության ծրագրին, դժգոհ են կառավարության կադրային քաղաքանությունից, սակայն չցանկացավ մասնավորեցնել. «Արսեն Թորոսյանին գնահատական տալու կարիք չեմ տեսնում: Օրինակ, ես Ջանջուղազյանի ռեֆորմներին չեմ հավատում: Եթե մենքը պետք է ինձ համոզի, որ Ջանջուղազյանը հեսա մեծ ռեֆորմներ է անելու, ես դրան չեմ հավատում: բայց ընդհանրապես, կադրային քաղաքականությունը վատն է»:

Մեկնաբանություններ