Հրապարակվեց: Чт, Май 23, 2019
...

«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները». Զուրաբիշվիլի

Տարածել
Tags

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն չի ունենա, այլ միայն կհիշեցնի նրան, որ վերջինս խախտել է իր բոլոր պարտավորությունները, գրում է apsny.ge կայքը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կասեր Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Հետաքրքիր է՝ ինչ կպատասխաներ Պու՛տինը: Նա՛ պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի դրսևորում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տիպի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում»,- ասել է Զուրաբիշվիլին:

Լրագրողը նաև հարց է տվել Ռուսաստանի հետ սառեցված հակամարտության վերաբերյալ, սակայն Վրաստանի նախագահը հայտնել է, որ խոսքը ոչ թե սառեցված հակամարտության, այլ տարածքների շրջափակման մասին է:

Նրա խոսքով՝ տարածքների շրջափակումը լուրջ խնդիր է ոչ միայն այդ տարածքների, այլև սահմանից այն կողմ ապրող բնակչության համար, սակայն այդ ամենը չի խանգարւմ Վրաստանի՝ դեպի Եվրամիություն կողմնորոշմանը:

Մեկնաբանություններ