Հրապարակվեց: Ср, Ноя 22, 2017
...

Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի. Լևոն Մնացականյան

Տարածել
Tags

Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով՝  վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է: «Խախտումները միայն հրաձգային զենքերից են, այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան», -նշեց Լևոն Մնացականյանը:

Անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին՝ ՊԲ հրամանատարն ասաց, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը:

«Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի: Առաջինը պետք է մտածենք պաշտպանության մասին», — ասաց ՊԲ հրամանատարը:

Մեկնաբանություններ